• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Հայտարարություն

Կանանց աջակցման կենտրոնը կոչ է անում կառավարությանն ու քաղաքական կուսակցություններին հանձն առնել հասարակության մեջ այնպիսի փոփոխություններ առաջացնել, որոնց արդյունքում կինը հասարակության կողմից հարգանքի ու պատվի կարժանանա:

Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ կյանքի կոչելու բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք ուղղված են կանանց համար նպաստավոր տնտեսական ու հասարակական միջավայրի ստեղծմանը: Կանանց նկատամամբ արդարացի վերաբերմունք ունեցող հասարակություն կարելի ձևավորել հետևյալ քայլերի միջոցով.

  • Ընտանեկան բռնությունը հանցագործություն որակող օրենսդրություն ընդունել
  • Ընտանեկան բռնության զոհերին ապաստարան տրամադրել, վերականգնողական թերապիա ապահովել, բժշկական ու հոգեբանական ծառայություններ մատուցել, երեխաների հանդեպ հատուկ խնամք ցուցաբերել
  • Հասարակությանը գենդերային հավասարության մասին իրազեկել
  • Ընտանեկան բռնության զոհերին տրամադրել այնպիսի ռեսուրսներ, որոնք կօգնեն նրանց հասարակության անկախ անդամ դառնալ

Այս քայլերը կնպաստեն առողջ երկիր ունենալուն, որտեղ մարդու իրավունքները հարգված ու պաշտպանված են: Ամեն հայ փափագում է իր երկիրը տեսնել ուժեղ: