• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Մատուցվող ծառայություններ

Իրավաբանական աջակցություն

ԿԱԿ-ի իրավաբանները կօգնեն փաստաթղթերի հարցում, կիրազեկեն իրավունքների, տարբերակների և պատասխանատվությունների մասին, ինչպես նաև զոհերին կուղեկցեն դատական նիստերին  դատարան  և հանդես կգան որպես նրանց պաշտպան: Դատական գործերը կարող են լինել քրեական բնույթի, երեխաների խնամակալության, նպաստի, ամուսնալուծության և գույքի բաժանման հարցերով:

Հոգեբանական խորհրդատվություն

Ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք հաճախ ունենում են ցածր ինքնագնահատական և ինքնավստահության պակաս, իրենց վրա չեն վերցնում նախաձեռնություններ, ինքնուրույն չեն կարողանում մտածել, դեպրեսիայի մեջ են ընկնում և իրենց հուսահատված են զգում: Այս կանայք ամենից շատը աջակցության և օգնության կարիք ունեն, որպեսզի վերականգնեն իրենց ինքնավստահությունը:

Մանկական հոգեբանը երեխաներին օգտակար կլինի, քանի որ նրանք հաճախ բռնության հետևանքով կամ դրա ականատեսը լինելու հետևանքով ունենում են վախեր, շփոթված են լինում, չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են սերն ու բռնությունը միասին գոյատևում, և հաճախ նրանք ծնողների ձեռքերում գործիք են դառնում: Բռնության հետևանքով երեխաները ունենում են լեզվական խնդիրներ, անչափ ագրեսիվ կամ անչափ պասիվ վարք, վախեր, գիշերամիզություն և նույնիսկ դեպրեսիա:

Ապահով տուն

Ապահով տունը մի վայր է, որտեղ համատեղ ապրում են նույնանման խնդիրներ ունեցող կանայք: Այնտեղ կան բոլոր հնարավոր հարմարությունները: Այստեղ կանայք և իրենց երեխաները կարող են անվտանգ, ապահով և հանգիստ մթնոլորտում վերականգնվել ֆիզիկական և հոգեբանական բռնության հետևանքներից: Հնարավորության դեպքում կանանց տրամադրվում են առանձին ննջասենյակներ, տանը կան ընդհանուր լոգարաններ, լվացքի սենյակ, երեխաների խաղալու տարածք և խոհանոց:

Ապահով տունը գտնվում է գաղտնի վայրում: Ելնելով ապահով տան բնակիչների անվտանգությունից՝ այդ տեղեկությունը չի հրապարակվում և չի ասվում ոչ մեկին` նույնիսկ ընտանիքի անդամներին կամ ընկերներին: