• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Խորհրդատվություն

Միգուցե Ձեր իրավիճակը չեք համարում շտապ, բայց ամեն դեպքում օգնության կարիք ունեք: Կանանց աջակցման կենտրոնը առաջարկում է մասնագետների կողմից խորհրդատվություն: Մեր մասնագետները հմուտ են և հասկանում են ընտանեկան բռնության խնդրի առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը անհատների վրա: Հնարավոր է, որ արդեն կիսված լինեք մեկնումեկի հետ, բայց Ձեր ակնկալած աջակցությունը ստացած չլինեք: Ընկերները և ընտանիքի անդամները հնարավոր է, որ ընտանեկան բռնությունը «անձնական խնդիր» համարեն և չուզենան խառնվել կամ էլ վախենան բռնարարից և չուզենան խառնվել: Օտարները հնարավոր է, որ զոհին մեղադրեն, իսկ բռնարարին պատասխանատվության չենթարկեն: Կանանց աջակցման կենտրոնի անձնակազմը գիտակցում է, որ նմանատիպ արձագանքները միայն վնասում են զոհին և նպաստում են նրա վախերին, մեղքի զգացումին, միայնակությանը ևշփոթվածությանը:

Մասնագետի հետ զրուցելը կօգնի էմոցիոնալ և ֆիզիկական բռնության հետևանքով կուտակված զգացմունքները և խնդիրները հասկանալ: Կանանց աջակցման ծառայություններից օգտվելու համար պարտադիր չէ ապահով տանը մնալ. դուք կստանաք մեր աջակցությունը նաև այն դեպքերում, երբ միայնակ եք ապրում, բռնարարի հետ եք ապրում, կամ կապնված եք մի անձի հետ, ով Ձեզ բռնության է ենթարկում, կամ անցյալում է բռնության ենթարկել:

Մենք առաջարկում ենք անհատական և խմբային խորհրդատվություններ, որոնք կօգնեն Ձեզ սովորել նույն իրավիճակում հայտնված ուրիշ կանանցից, ում  նույնպես նվաստացրել են, անպատվել են, ծեծել են, ովքեր մտածել են, թե իրենք են մեղավոր կամ իրենք են սխալ, ովքեր միշտ հույս են ունեցել, որ բռնությունը մի օր կդադարի: Խմբային քննարկումների արդյունքում կանայք սովորում են բռնության պատճառների՝ ուժի և վերահսկողության մասին, բռնության մասին, բռնարար հարաբերությունների դինամիկայի մասին, ապահովությանը խթանող քայլերի մասին, կանանց և երեխաների վրա ընտանեկան բռնության ազդեցության մասին և այլն:

Խորհրդատուները նաև ծնողավարության և առօրյա կյանքի հմտություններ են սովորեցնում, կանացի առողջությանը վերաբերվող տեղեկություններ տալիս, օգնում են մասնագիտական հմտություններ ձեռք բերել և աշխատանք գտնել, ինչպես նաև աջակցում են բնակարան փնտրելուն: Երեխաները նույնպես կարող են օգտակար գիտելիքներ ստանալ. մանկական հոգեբանի մոտ նրանք վախերը, ագրեսիվ վարքը և տրավմայի հետևանքները վերացնելուն ուղղված խորհրդատվություններ կարող են ստանալ:

Զանգահարե՛ք մեզ տեղեկություններ ստանալու համար, նաև եթե շտապ անվտանգության կարիք ունեք. 099-88-78-08