• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Բռնության ենթարկված անձանց համար ծառայություններ

Ընտանեկան բռնության զոհը կարող է արտաքին որևէ նշան չունենալ, որը կփաստեր իր՝ բռնության ենթարկված լինելու մասին: Կամ էլ հնարավոր է, որ կինը վնասված է և բժշկի, ոստիկանության, կամ ապահով տան կարիք ունի: Կանանց աջակցման կենտրոնի ծառայությունները հատուկ նախատեսված են բռնության զոհերի բազում կարիքները հոգալու համար: Եթե դուք կամ Ձեր ծանոթներից ինչ-որ մեկը ընտանիքում ֆիզիկական, հոգեբանական կամ այլ բռնության է ենթարկվում, ապա դիմե՛ք մեզ և տեղեկացե՛ք, թե ինչպես կարող ենք օգնել:

Եթե ենթարկվում եք ֆիզիկական բռնության, ապա մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս օգնություն և աջակցություն ստանալ հնարավորինս շուտ: Թեժ գծի խորհրդատուն Ձեզ հետ կզրուցի՝ պահելով Ձեր անձի գաղտնիությունը (Ձեր անունը և մնացած բոլոր անձնական տվյալները չեն հրապարակվում ոչ մի տեղ) և կօգնի Ձեզ ապահով պլան մշակել Ձեր ապագա քայլերի համար:

Զանգահարե՛ք մեզ տեղեկություններ ստանալու համար, նաև եթե շտապ անվտանգության կարիք ունեք. 099-88-78-08