• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Կանանց աջակցման կենտրոնի 2015 թվականի ամառային գործունեությունը

Այս ամառ Կանանց աջակցման կենտրոնը հյուրընկալեց երկու դասընթաց, որոնք վարում էին ԱՄՆ-ից ժամանած ընտանեկան բռնության և սոցիալական աշխատանքի ոլորտների մասնագետներ:
Առաջին դասընթացը, վերնագրված «Ընտանեկան բռնության զոհերին ծառայություն մատուցողի ինտենսիվ դասընթաց», տեղի ունեցավ հունիսի 17-ից 24-ը: Դասընթացը վարում էր Պրոֆ. Ռուզաննա Օհանջանյանը: Ռուզաննան հոգեբանական խորհրդատու է և ընդգրկված է ծառայությունների մատուցման ոլորտում: Նա նաև հեղինակել է ավելի քան երեսուն մասնագիտական դասընթաց և հրատարակում: Այս դասընթացը առաջարկեց պրակտիկ հմտություններ ոլորտի հոգեբաններին, ովքեր աշխատում են ընտանեկան բռնությունը վերապրողների հետ: Դասընթացը նաև տրամադրեց շահառուների հետ աշխատանքի մեջ կիրառվող նոր մեթոդներ:

Երկրորդ դասընթացը, վերնագրված «Կանանց աջակցման կենտրոնի թիմի հմտությունների զարգացում», տեղի ունեցավ հուլիսի 8-ից 17-ը: Այս հնգօրյա դասընթացը վարեց դասավանդող և սոցիալական աշխատող Նայիրի Նահապետյանը: Նայիրին դասավանդում է Կալիֆորնիայի նահանգի համալսարանում, Սոցիալական աշխատանքի բաժնում: Բացի այդ նա Գլենդելի դպրոցական համայնքի կրթական խորհրդի նախագահն է: Կանանց աջակցման կենտրոնը ձեռք բերեց արժեքավոր գիտելիք և հմտություններ թիմի կառավարման, հաղորդակցության հմտությունների և խնդիրների լուծման ոլորտներում:

Կանանց աջակցման կենտրոնը շարունակում է իր ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ դասընթացների միջոցով աշխատանքեր տանել իր աշխատակազմի, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ: Այս ամենն ուղղված է Հայաստանում ընտանեկան բռնության զոհերին արձագանքման և աջակցման կատարելագործմանը:

ruzanna

Պրոֆ. Ռուզաննա Օհանջանյանը հոգեբանների հետ դասընթաց վարելիս:

nayiri

Նայիրի Նահապետյանը` թիմի ձևավորման սեմինար վարելիս: