• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Պատմություն # 3

Անաիդան 28 տարեկան է, ունի 5 տարեկան աղջիկ: Ամուսնական 6 տարիների ընթացքում Արմինեն ամուսնու, սկեսուրի և սկեսրոջ կողմից պարբերաբար ենթարկվել է նվաստացումների, ֆիզիակական և տնտեսական բռնության, ամուսնու կողմից անտեսված և արհամարված է եղել: Բռնություններից և անտեսումից հոգնած, ինչպես նաև իր երեխայի դաստիարակման գործում խոսքի իրավունք չունենալով (ամուսինը անդադար կրկնում էր, որ երեխաները Անաիդայինը չեն, այլ իր ծնողներինն են)՝ Անաիդան որոշեց վերադառնալ իր դստեր հետ հայրական տուն:

Մի օր երեխայի հետ դուրս էր եկել զբոսնելու, իսկ ամուսինն ու սկեսուրը երեխային փորձել են առեվանգել իրենից . սա առաջին նմանատիպ դեպքը չէր: Վնասվածքներ էր ստացել այդ միջադեպից, երբ փորձել էր ինքն իրեն և երեխային պաշտպանել: Նա դիմել էր ոստիկանություն, սակայն ոստիկանության տվյալ բաժանմունքում ամուսինն ու սկեսրայրը ունեցել են ծանոթներ, և այդ պատճառով գործը համապատասխան ընթացք չէր ստացել: Ապահով իրեն չզգալով և առեվանգման հերթական փորձից վախենալով՝ նա ստիպված փախել էր իր աղջկա հետ բարեկամի տուն՝ քաղաքից հեռու գյուղ: Նա այս ժամանակ տեղեկացել է ԿԱԿ-ի մասին մեկ այլ՝ կանանց իրավունքների կազմակերպությունից, և զանգահարել՝ աջակցության դիմումով: ԿԱԿ-ի աշխատակազմը անմիջապես զբաղվել էր դեպքով և նույն օրը գնացել այդ գյուղից իրեն վերցրել, բերել էր ապաստարան:

Անաիդան գտնվում էր շատ վատ վիճակում, վախեցած, որ իր ամուսնու ընտանիքը ոստիկանական կապերի միջոցով նրան կհայտնաբերի: Երեխան նույնպես անհանգիստ էր, լավ չեր սնվում: Վերականգնողական փուլը անցնում էր ԿԱԿ-ի բազմամասնագիտական անձնակազմի աշխատանքների աջակցությամբ ու մասնակցությամբ: Այդ ընթացքում լուծվեցին նաև նրա և նրա երեխայի առողջական խնդիրները, ինչպես նաև իրավաբանական շատ կարևոր խնդիրներ. Անաիդան դարձավ երեխայի խնամակալ: Նա նաև հաճախեց վարսավիրության դասընթացների և ստացավ վկայական:

Ապաստարանում նախատեսված ժամկետից ավել մնալուց հետո նա դուրս եկավ և հիմա ապրում է հայրական տանը, աշխատում է իր նոր ձեռք բերած մասնագիտությամբ, և ինքնուրույն է հոգում իր և իր երեխայի կարիքները: Այս պահին երեխայի ալիմենտի պահանջով նա կրկին դիմել է ԿԱԿ-ին: Այս պահին հավաքվում են անհրաժեշտ փաստաթղտերը, իսկ Անաիդան հանդիպում է ԿԱԿ-ի իրավաբանի հետ: Անհրաժեշտության դեպքում գործին ընթացք կտրվի՝ դատական կարգով: