• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Պատմություն # 2

Ամուսնացած եմ 15 տարի և ունեմ 2 երեխա: Ամուսնանալուց քիչ հետո դուրս եկա աշխատանքից (վարսահարդար էի), որպեսզի հոգ տանեի տան և երեխայի մասին: Հենց այդ ժամանակ էլ ամուսինս սկսեց ծեծել ինձ: Երբ ամուսինս հղի ժամանակ էր ծեծում, անհանգստանում էի դեռ չծնված երեխայիս համար։ Անում էի հնարավոր ամեն բան, որ չբարկացնեմ ամուսնուս:  Փորձում էի գոհացնել նրան և լավ կին լինել, բայց ինչ էլ անում էի, գոհ չէր:

Ամուսինս ծեծում էր տունը բավականաչափ լավ չմաքրելու, ճաշը ժամանակին չպատրաստելու համար, և նշանակություն չուներ, թե ինչքան լավ կամ ճիշտ ժամանակին էի գործերն անում:  Թվում էր՝ամուսինս հենց այնպես էր ծեծում: Երբ այս մասին մայրիկիս պատմեցի, նա ինձ խորհուրդ տվեց, որ փորձեմ ընտանիքը համերաշխության մեջ պահել, որ դա իմ աշխատանքն է: Մայրիկս ասաց, որ ամուսինս լավ հայր է, ընտանիք պահող է, և որ պետք է դադարեցնեմ բողոքներս: Ամուսինս սկսեց ալկոհոլ օգտագործել, և ծեծը ավելի սաստկացավ, երբ նա հարբած էր: Շուտով ամուսինս չափազանց խանդոտ դարձավ՝թույլ չտալով որևէ մեկի հետ խոսել կամ էլ դուրս գալ տնից, նույնիսկ իմ ընտանիքին տեսնել թույլ չէր տալիս: Նա գոռում էր «տգեղ կով»  անվանելով և ասելով, որ ես անօգնական եմ և անընդունակ չեմ որևէ բան ճիշտ անելու: Եթե արձագանքում էի, ապա ծեծում էր, այսպիսով, ես այլևս չէի արձագանքում: Ես շատ դժբախտ էի ինձ զգում, բայց  չէի ուզում լքել երեխաներիս, և ո՛չ էլ ուզում էի երեխաներին հորից հեռացնել, զրկել նրանց ծնողից: Ես ինձ անչափան օգնական էի զգում և անզոր էի որևէ բան փոխելու: Ամուսինս մի քանի անգամ իրար հետևից այնքան դաժանորեն ծեծեց, որ անհանգստացա կյանքիս համար: Փորձեցի իմ ծնողների մոտ վերադառնալ, բայց ծնողներս մեղադրում էին երեխաներին հորից և բարեկեցիկ պայմաններից զրկելու համար, ինչպես նաև՝ իրենց խայտառակելու: Ի՞նչ կասեն հարևանները: Ինչպե՞ս եմերեխաներին կերակրելու: Նրանք չէին ընդունում ինձ: Իրավիճակը անտանելի դարձավ, և մի օր երեխաներիս հետ ապաստարան եկա:

Գայանե, 45 տարեկան