• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Մարտի 28-29-ին Բոստոնում Կանանց աջակցման կենտրոնի համար տեղի ունեցավ բարեգործական թատրոն: Կանանց հայկական միջազգային միության Բոստոնի մասնաճյուղը պատրաստել էր Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված մի թատրոն <<Արարատի կանայք>> խորագրով: Միջոցառումը հաջողված էր և ներկայացման երկու օրերին էլ թատրոնը լի էր հանդիսատեսով: Խորհին շնորհակալություն կազմակերպիչներին` Ջուդի Նորսիգյանին և Ջուդիթ Ստրանգին:

IMG_5551 IMG_5577

April 5, 2015  

Ընտանեկան բռնություն

Հեռուստատեսային քննարկում ընտանեկան բռնության օրենքի և համակարգային փոփոխությունների մասին: Դիտեք Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան, Նոնա Գալստյանի օգտակար և մատչելի բացատրություինները:

April 5, 2015  

Ընտանեկան բռնության դեպքի դատավարություն

Domestic Violence Case Trial

Հասմիկ Խաչատրյանի ընտանեկան բռնության գործը մեկ տարի առաջին ատյանում քննվելուց հետո արդեն գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում: Նրա նախքին ամուսինը 9 տարի շարունակ պարբերաբար և սիստեմատիկ կերպով նրան ծեծել է, բազում ոսկորներ է կոտրել, ծխախոտ է հանգցրել նրա մարմնի վրա, և սպառնացել է սպանել Հասմիկին և նրա ծնողներին: Առաջին ատյանի դատարանը առհամարելով ընտանեկան բռնության և բռնարար վարքի բոլոր ապացույցները, ամուսնուն դատապարտեց նվազագույնը մեկ ու կես տարի ազատազրկման սակայն անմիջապես կիրառեց ընդհանուր համաներում համաներում, նրան ազատ արձակելով դատարանի դահլիճից: Համաներման ուժի մեջ մտնելուց հետո բռնարար ամուսինը շարունակելով իր ագրեսիվ վարքը իր իսկ ծնողների տունը հրկիզելու փորձ կատարեց, նրանց պատճառելով ֆիզիկական և նյութական վնաս: Այս իսկ պատճառով նա այժմ գտնվում է կալանքի տակ:

[Read more →]

March 24, 2015