• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Ապրել ֆեմինիզմով. առօրյա կյանքում ֆեմինիզմի դրսևորման մասին քննարկում

Կանանց աջակցման կենտրոնը մարտի 15-ին Աէոն սրճարանում կարզմակերպեց «Ապրել ֆեմինիզմով» քննարկում, որը վերաբերվում է ֆեմինիզմի արտահայտմանը առօրյա կյանքում: Քննարկման խոսնակներն էին Արմինե Առաքելյանը, ով քաղաքագետ է ու միջազգային իրավունքի մասնագետ, Աննա Շահնազարյանը, ով ֆեմինիստ է ու բնապահպանության ակտիվիստ, և Ֆլորենս Լոուն, ով ֆեմինիստ ակտիվիստ է և ուսումնասիրում է կանանց պատկերումը ԶԼՄ-ներում: Խոսնակները կիսեցին իրենց փորձառությունը այն մասին, թե ինչն է ազդում մեր «ֆեմինիստության» վրա: Խոսեցինք նաև կանանց միջազգային օրվա խորհրդի մասին և Հայաստանում կանանց շարժման մասին: Քննարկմանը մասնակցեցին տարբեր մասնագիտությունների ու փորձառության տեր մարդիկ, ովքեր կիսվեցին իրենց տեսակետներով կանանց առընչվող մի շարք խնդիրների շուրջ, ինչպիսիք են, օրինակ, կանանց համար ապահով միջավայր ստեղծելը, ֆեմինիզմի քաղաքականացումը, Հայաստանում կանանց իրավունքների քարոզումը և այլն: Հանդիպման վերջում մասնակիցները ցանկություն արտահայտեցին կրկին հավաքվելու ու շարունակելու քննարկումները:

March 26, 2016  

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քարոզում

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլաիցիայի նախաձեռնությամբ Մարտի 10-ին տեղի ունեցավ հանդիպում՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նախապայման» թեմայով: Կանանց աջակցման կենտրոնը ակտիվորեն մասնակցեց այս քննարկմանը, իսկ մեր իրավաբան Նոնա Գալստյանը ելույթ ունեցավ ու բարձրաձայնեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի կենսական նշանակության մասին: «Այս նախագիծը կլինի, թե մեկ այլ նախագիծ՝ էական չէ. կարևոր է, որ ընդգրկվեն բոլոր սկզբունքային դրույթները»: Հարկ է նշել, որ քննարկմանը ներկա էր նաև ընտանեկան բռնության ենթարկված մի կին, ով նշեց իր՝ օրենքով անպաշտպան լինելու մասին, ինչի արդյունքում ինքն ամեն օր բռնության է ենթարկվում:
Ավելին կարող եք դիտել այս հղումով. http://www.1in.am/1861958.html

March 11, 2016  

«Կանանց աջակցման կենտրոնը» մասնակցեց կոնֆերանսի Ստամբուլում

Սույն թվականի փետրվարին Ստամբուլում տեղի ունեցավ կոնֆերանս նվիրված գենդերային բռնությանը: Կոնֆերանսը կազմակերպվել էր ՄԱԿ-ի աջակցությամբ, և հավաքվել էին ավելի քան 20 երկրներում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԿԱԿ-ից կոնֆերանսին մասնակցեց մեր ավագ սոցիալական աշխատող Ալվարդ Կարապետյանը: Կոնֆերանսի ընթացքում հիմնականում քննարկվեցին ընտանեկան բռնության զոհերի հետ աշխատելու ստանդարտներն ու դրանց ճիշտ կիրառումը ըստ երկրների մշակութային առանձնահատկությունների: Սա հրաշալի հնարավորություն էր միջազգային լավագույն փորձի մասին գիտելիքի ձեռքբերման և տարբեր երկրների փորձառությանը ծանոթանալու համար:

March 3, 2016  

Ահա մի կնոջ պատմություն, ով 17 տարի բռնության է ենթարկվել իր ամուսնու կողմից: Կանանց աջակցման կենտրոնը աջակցում է այս կնոջը՝ տրամադրելով նրան ապահով տուն, իրավանամական ու հոգեբանական խորհրդատվություններ: Նման դեպքերը շատ են, և գնալով շատանալու են քանի դեռ Հայաստանում չկան ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մեխանիզմներ և ամենակարևորը չկա ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

February 18, 2016  

Մեր գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը մի շարք պրեզենտացիաներ անցկացրեց Սան Դիեգոյում, Սան Ֆրանցիսկոյում ու Լոս Անջելեսում: Պրեզենտացիաները մեծ հաջողություն ունեցան: Նա ներկայացրեց այն խոչընդոտները, որոնց հանդիպում են ընտանեկան բռնության զոհերը Հայաստանում օրենքի բացակայության պայմաններում: Նա նաև ներկայացրեց Հայաստանում ընտանեկան բռնությանը վերաբերվող կարևոր փաստեր, խոսեց նաև Կանանց աջակցման կենտրոնի գործունեության մասին: Այս հանդիպումները հնարավորություն տվեցին փորձի փոխանակում իրականացնել և քաջալերել մարդկանց միանալու մեր ջանքերին՝ արմատախիլ անելու ընտանեկան բռնությունը Հայաստանում:

FORUM LUM_6347 LUM_6359 LUM_6390 LUM_6403 LUM_6480

February 18, 2016