• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Կնասպանության նոր դեպք. քննարկում Ազատություն ռադիոկայանում

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրի ղեկավար Հասմիկ Գևորգյանը մասնակցեց Ազատություն ռադիոկայանում տեղի ունեցած քննարկմանը, որը նվիրvած էր վերջերս հասրակությունը ցնցած սպանության դեպքին: Ցավալի է, բայց զոհը բազմիցս դիմել էր ոստիկանություն, օգնություն էր խնդրել, սակայն սա չէր խոչընդոտել սպանությանը: Հասմիկը շեշտեց, որ ոստիկանությունը չունի այնպիսի գործառույթներ, որոնք կնպաստեն ընտանեկան բռնության կանխարգելմանը: Սա ևս մեկ դաժան ապացույց է, որ ընտանեկան բռնության օրենքի ընդունումը հրատապ խնդիր է, իսկ ձգձգումը կյանքեր է արժենում:

Քննարկումը ամբողջությամբ կարող եք լսել այս հղումով.

http://www.azatutyun.am/a/27858600.html

July 18, 2016  

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԵՄ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հուլիսի 15-ին Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը մասնակցեց Գործընկերություն հանուն բաց հասարակության կողմից կազմակերպված կոնֆերանսին: Կոնֆերանսը նվիրված էր քաղաքացիական հասարակության դիտարկումներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: Մարո Մաթոսյանը ներկայացրեց կանանց իրավունքների ոլորտն ու ոլորտում բյուջետավորման կարիք ունեցող խնդիրները Հայաստանում:

July 18, 2016  

Ակցիա դատարանի առջև

Հունիսի 13-ին Կանանց աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ միասին մասնակցեց Շենգավիթի վարչական դատարանի առջև կազմակերպված ակցիային: Ակցիայի նպատակն էր բարձրաձայնել այն մասին, որ դատական համակարգի անարդյունավետության արդյունքում իր ընտանիքի համար ակնհայտորեն վնաս ներկայացնող բռնարարը ազատ է արձակվել, ինչից հետո կացինով սպանություն է գործել, նաև մարմնական ծանր վնասվածքներ է հասցրել իր կնոջն ու աներոջը: Ընտանեկան բռնության օրենքի բացակայությունը կյանքեր է արժենում, այլևս սպասել չի՛ կարելի:
[Read more →]

July 18, 2016