• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Ընտանեկան բռնության դեպքի դատավարություն

Domestic Violence Case Trial

Հասմիկ Խաչատրյանի ընտանեկան բռնության գործը մեկ տարի առաջին ատյանում քննվելուց հետո արդեն գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում: Նրա նախքին ամուսինը 9 տարի շարունակ պարբերաբար և սիստեմատիկ կերպով նրան ծեծել է, բազում ոսկորներ է կոտրել, ծխախոտ է հանգցրել նրա մարմնի վրա, և սպառնացել է սպանել Հասմիկին և նրա ծնողներին: Առաջին ատյանի դատարանը առհամարելով ընտանեկան բռնության և բռնարար վարքի բոլոր ապացույցները, ամուսնուն դատապարտեց նվազագույնը մեկ ու կես տարի ազատազրկման սակայն անմիջապես կիրառեց ընդհանուր համաներում համաներում, նրան ազատ արձակելով դատարանի դահլիճից: Համաներման ուժի մեջ մտնելուց հետո բռնարար ամուսինը շարունակելով իր ագրեսիվ վարքը իր իսկ ծնողների տունը հրկիզելու փորձ կատարեց, նրանց պատճառելով ֆիզիկական և նյութական վնաս: Այս իսկ պատճառով նա այժմ գտնվում է կալանքի տակ:

Հասմիկի դեպքը, որը վարել է Կանանց աջակցման կենտրոնի իրավաբանական թիմը, այն հազվագյուտ դեպքերից է, երբ ընտանեկան բռնություն վերապրած կինը իր դեպքը հանրային է դարձնում և ողջունում է ԶԼՄ-ների կողմից դեպքի լայն լուսաբանումը: Կանանց աջակցման կենտրոնի խորհրդատվությունների շնորհիվ, Հասմիկը հզորացավ և դարձավ ընտանեկան բռնության դեմ խոսնակ: Հետևաբար յուրահատուկ հնարավորություն է ընդձեռնում ոչ միայն կանանց շրջանակներում ընտանեկան բռնության մասին իրազեկման համար այլ նաև հնարավորություն է մատնանշելու Հայաստանում առանձին ընտանեկան բռնության օրենքի կարիքը ինչպես նաև բռնարարներին խստորեն պատժելու կարիքը:

Այս դեպքը լուսաբանող մի քանի նյութ`
1. http://civilnet.am/2015/02/25/domestic-violence-hasmik-khachatryan-case/#.VPQdfI6dcox
2. http://hetq.am/arm/news/30981/bakhtagushak-varsiki-khoshtangumneri-entarkvats-harsn-ardarutyun-e-pntrum.html