• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

«Դրական մտքեր» վերնագրով միջոցառում

Կանանց աջակցման կենտրոնը Մարտի 19-ին Ականաթ սրճարանում կազմակերպեց դրական մտքերին նվիրված միջոցառում: Ներկա էին շատ տարբեր մասնակիցներ. Ակտիվիստներ, բարեխիղճ քաղաքացիներ, ուսանողներ ու տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ: Բոլոր մասնակիցները սիրով փոխանակվեցին իրենց փորձով ու պատկերացումներով դրական մտքերի մասին: Հանդիպումը վարեց հոգեբան ու կոնֆլիկտաբան Արշալույս Մուշկամբարյանը , ով ներկայացրեց դրական մտքերի կարևորությունն ու դրանց ազդեցությունը մեր առօրյա կյանքի վրա:

March 26, 2016

Մեր տնօրեն Մարո Մաթոսյանի ելույթը Ֆիլադելֆիայում

Մարտի 14-ին մեր գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը ելույթ ունեցավ Ֆիլադելֆիայի Հայ օգնության միությունում (ՀՈՄ-ում): Նա մի մեծ լսարանի առջև խոսեց Հայաստանում կանանց դրության մասին: Մասնակիցների թվում էր նաև ՀՈՄ-ի Հայ օգնության միության նախագահը: Լսարանը մեծագույն հետաքրքությամբ էր արձագանքում ներկայացվող նյութին, պատրաստակամություն էր ցույց տալիս հնարավորինս աջակցելու Կանանց աջակցման կենտրոնին՝ պայքարելու Հայաստանում ընտանեկան բռնության ու գենդերային անհավասարության դեմ:

March 26, 2016

Մեր կենտրոնի նախագահ Մարո Մաթոսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Կնոջ կարգավիճակի մասին հանձնաժողովի 60-րդ նստաշրջանին

Մարտի 14-ին Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը հետազոտություն ներկայացրեց ՄԱԿ-ի Կնոջ կարգավիճակի մասին հանձնաժողովի 60-րդ նստաշրջանի ընթացում: Հետազոտության թեման էր «Հայաստանում կնոջ տնտեսական հզորացման խոչընդոտները»: Իր խոսքում Մարոն բարձրաձայնեց Հայաստանում քաղաքականության փոփոխության անհրաժեշտության մասին, ինչը կնպաստեր կնոջ տնտեսական հզորացմանն ու ռեսուրսների բացահայտմանը:

March 26, 2016

Ապրել ֆեմինիզմով. առօրյա կյանքում ֆեմինիզմի դրսևորման մասին քննարկում

Կանանց աջակցման կենտրոնը մարտի 15-ին Աէոն սրճարանում կարզմակերպեց «Ապրել ֆեմինիզմով» քննարկում, որը վերաբերվում է ֆեմինիզմի արտահայտմանը առօրյա կյանքում: Քննարկման խոսնակներն էին Արմինե Առաքելյանը, ով քաղաքագետ է ու միջազգային իրավունքի մասնագետ, Աննա Շահնազարյանը, ով ֆեմինիստ է ու բնապահպանության ակտիվիստ, և Ֆլորենս Լոուն, ով ֆեմինիստ ակտիվիստ է և ուսումնասիրում է կանանց պատկերումը ԶԼՄ-ներում: Խոսնակները կիսեցին իրենց փորձառությունը այն մասին, թե ինչն է ազդում մեր «ֆեմինիստության» վրա: Խոսեցինք նաև կանանց միջազգային օրվա խորհրդի մասին և Հայաստանում կանանց շարժման մասին: Քննարկմանը մասնակցեցին տարբեր մասնագիտությունների ու փորձառության տեր մարդիկ, ովքեր կիսվեցին իրենց տեսակետներով կանանց առընչվող մի շարք խնդիրների շուրջ, ինչպիսիք են, օրինակ, կանանց համար ապահով միջավայր ստեղծելը, ֆեմինիզմի քաղաքականացումը, Հայաստանում կանանց իրավունքների քարոզումը և այլն: Հանդիպման վերջում մասնակիցները ցանկություն արտահայտեցին կրկին հավաքվելու ու շարունակելու քննարկումները:

March 26, 2016

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քարոզում

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլաիցիայի նախաձեռնությամբ Մարտի 10-ին տեղի ունեցավ հանդիպում՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նախապայման» թեմայով: Կանանց աջակցման կենտրոնը ակտիվորեն մասնակցեց այս քննարկմանը, իսկ մեր իրավաբան Նոնա Գալստյանը ելույթ ունեցավ ու բարձրաձայնեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի կենսական նշանակության մասին: «Այս նախագիծը կլինի, թե մեկ այլ նախագիծ՝ էական չէ. կարևոր է, որ ընդգրկվեն բոլոր սկզբունքային դրույթները»: Հարկ է նշել, որ քննարկմանը ներկա էր նաև ընտանեկան բռնության ենթարկված մի կին, ով նշեց իր՝ օրենքով անպաշտպան լինելու մասին, ինչի արդյունքում ինքն ամեն օր բռնության է ենթարկվում:
Ավելին կարող եք դիտել այս հղումով. http://www.1in.am/1861958.html

March 11, 2016

Մեր գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը մի շարք պրեզենտացիաներ անցկացրեց Սան Դիեգոյում, Սան Ֆրանցիսկոյում ու Լոս Անջելեսում: Պրեզենտացիաները մեծ հաջողություն ունեցան: Նա ներկայացրեց այն խոչընդոտները, որոնց հանդիպում են ընտանեկան բռնության զոհերը Հայաստանում օրենքի բացակայության պայմաններում: Նա նաև ներկայացրեց Հայաստանում ընտանեկան բռնությանը վերաբերվող կարևոր փաստեր, խոսեց նաև Կանանց աջակցման կենտրոնի գործունեության մասին: Այս հանդիպումները հնարավորություն տվեցին փորձի փոխանակում իրականացնել և քաջալերել մարդկանց միանալու մեր ջանքերին՝ արմատախիլ անելու ընտանեկան բռնությունը Հայաստանում:

FORUM LUM_6347 LUM_6359 LUM_6390 LUM_6403 LUM_6480

February 18, 2016

Մեր հնգամյա տարեդարձը

Կանանց աջակցման կենտրոնը նշեց իր հինգամյա տարելիցը աշխատակազմի, ընկերներ, աջակիցների, դոնորների ու գործընկերների հետ: 2010 թվականից ի վեր երկար ճանապարհ ենք անցել և հիմա համարվում ենք ընտանեկան բռնության ոլորտում աշխատող Հայաստանի առաջատար կենտրոններից մեկը:Անցած հինգ տարիները լի էին թե՛ նվաճումներով և թե՛ մարտահրավերներով, թե՛ ուրախ պահերով և թե՛ հիասթափություններով:  Թեպետ ժամանակ առ ժամանակընտանեկան բռնության զոհերի շահերի պաշտպանությունը թվում էր գրեթե անհնարին Հայաստանում ընտանեկան բռնության օրենքի և համապատասխանմեխանիզմների բացակայության պայմաններում, համենայն դեպս մեզ հաջողվում էր հաղթահարել բազմաթիվ արգելքներ: Հետ նայելով անցած հինգ տարիներինմենք հասկանում ենք, որ մեր ուժը միշտ ստանում էինք մեր շահառուների հաջողություններից: Մենք ոգեշնչվում ենք շարունակելու մեր ջանքերը, երբ տեսնումենք մի կնոջ, ով մեզ մոտ գալիս է անօգնական վիճակում, սակայն ժամանակի հետ դառնում է հզորացած և կարողանում է ազատվել բռնությունից: Մենքշնորհակալ ենք մեր բոլոր ընկերներին, գործընկերներին, աջակիցներին և դոնորներին, որ ամեն պահի մեր կողքին էին: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ մերառաքելությանը ստեղծելու ընտանեկան բռնության հանդեպ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն: Կոչ ենք անում բոլորին միանալու մերջանքերին:

DSC_5320 DSC_5252

November 27, 2015

Սեպտեմբերի 10-12-ը Ծաղկաձոր քաղաում «Կանանց աջակցման կենտրոն»-ի անձնակազմը վերանայեց իր անցած հինգ տարին՝ կատարելով արդյունավետ թիմային աշխատանք: Թիմին միացավ Անահիտ Մխոյանը ռազմավարության պլան մշակելու նպատակով:

DSC_4970 DSC_4928

September 19, 2015

Կանանց աջակցման կենտրոնի 2015 թվականի ամառային գործունեությունը

Այս ամառ Կանանց աջակցման կենտրոնը հյուրընկալեց երկու դասընթաց, որոնք վարում էին ԱՄՆ-ից ժամանած ընտանեկան բռնության և սոցիալական աշխատանքի ոլորտների մասնագետներ:
Առաջին դասընթացը, վերնագրված «Ընտանեկան բռնության զոհերին ծառայություն մատուցողի ինտենսիվ դասընթաց», տեղի ունեցավ հունիսի 17-ից 24-ը: Դասընթացը վարում էր Պրոֆ. Ռուզաննա Օհանջանյանը: Ռուզաննան հոգեբանական խորհրդատու է և ընդգրկված է ծառայությունների մատուցման ոլորտում: Նա նաև հեղինակել է ավելի քան երեսուն մասնագիտական դասընթաց և հրատարակում: Այս դասընթացը առաջարկեց պրակտիկ հմտություններ ոլորտի հոգեբաններին, ովքեր աշխատում են ընտանեկան բռնությունը վերապրողների հետ: Դասընթացը նաև տրամադրեց շահառուների հետ աշխատանքի մեջ կիրառվող նոր մեթոդներ:

Երկրորդ դասընթացը, վերնագրված «Կանանց աջակցման կենտրոնի թիմի հմտությունների զարգացում», տեղի ունեցավ հուլիսի 8-ից 17-ը: Այս հնգօրյա դասընթացը վարեց դասավանդող և սոցիալական աշխատող Նայիրի Նահապետյանը: Նայիրին դասավանդում է Կալիֆորնիայի նահանգի համալսարանում, Սոցիալական աշխատանքի բաժնում: Բացի այդ նա Գլենդելի դպրոցական համայնքի կրթական խորհրդի նախագահն է: Կանանց աջակցման կենտրոնը ձեռք բերեց արժեքավոր գիտելիք և հմտություններ թիմի կառավարման, հաղորդակցության հմտությունների և խնդիրների լուծման ոլորտներում:

Կանանց աջակցման կենտրոնը շարունակում է իր ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ դասընթացների միջոցով աշխատանքեր տանել իր աշխատակազմի, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ: Այս ամենն ուղղված է Հայաստանում ընտանեկան բռնության զոհերին արձագանքման և աջակցման կատարելագործմանը:

ruzanna

Պրոֆ. Ռուզաննա Օհանջանյանը հոգեբանների հետ դասընթաց վարելիս:

nayiri

Նայիրի Նահապետյանը` թիմի ձևավորման սեմինար վարելիս:

July 22, 2015

Ընտանեկան բռնության դեպքի դատավարություն

Domestic Violence Case Trial

Հասմիկ Խաչատրյանի ընտանեկան բռնության գործը մեկ տարի առաջին ատյանում քննվելուց հետո արդեն գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում: Նրա նախքին ամուսինը 9 տարի շարունակ պարբերաբար և սիստեմատիկ կերպով նրան ծեծել է, բազում ոսկորներ է կոտրել, ծխախոտ է հանգցրել նրա մարմնի վրա, և սպառնացել է սպանել Հասմիկին և նրա ծնողներին: Առաջին ատյանի դատարանը առհամարելով ընտանեկան բռնության և բռնարար վարքի բոլոր ապացույցները, ամուսնուն դատապարտեց նվազագույնը մեկ ու կես տարի ազատազրկման սակայն անմիջապես կիրառեց ընդհանուր համաներում համաներում, նրան ազատ արձակելով դատարանի դահլիճից: Համաներման ուժի մեջ մտնելուց հետո բռնարար ամուսինը շարունակելով իր ագրեսիվ վարքը իր իսկ ծնողների տունը հրկիզելու փորձ կատարեց, նրանց պատճառելով ֆիզիկական և նյութական վնաս: Այս իսկ պատճառով նա այժմ գտնվում է կալանքի տակ:


[Կարդալ ավելին →]

March 24, 2015