• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

2017 թվականի հրատարակումներ

Կանանց աջակցման կենտրոնը ուրախությամբ ցանկանում է տեղեկացնել Ձեզ իր վերջին հրատարակումների մասին:

ՄԱԿ-ի վստահության հիմնադրամի նյութական աջակցությամբ ստեղծվել ու տպագրվել են հետևյալ ուղեցույցները.

Ընտանեկան բռնությունից տուժածների օգնության ստանդարտ աշխատանքային ընթացակարգ

Կանանց ապաստարաններ հիմնելու և ղեկավարելու ձեռնարկ

Այս ուղեցույցները մշակվել են Կանանց աջակցման կենտրոնի կողմից իրականացված երկամյա ծրագրի շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանն ու համապատասխան արձագանքման մեխանիզմի մշակմանը: Ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի վստահության հիմնադրամի աջակցությամբ:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի նյութական աջակցությամբ ստեղծվել ու տպագրվել են հետևյալ հետազոտական աշխատանքները.

Իրավունքի տեսանկյունից սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների քաղաքականությունը, պրակտիկաները և հռետորաբանությունը Հայաստանում

«Կինը պետք է գոհացնի, տղամարդը պետք է բավարարվի». Հայաստանում ընտանեկան բռնության ազդեցությունը կնոջ սեռական և վերարտադրողական առողջության վրա

Այս հետազոտական աշխատանքները մշակվել են Կանանց աջակցման կենտրոնի կողմից իրականացված «Անդրարադրձ Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների խախտումներին»  մեկամյա ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

December 12, 2017

Կանանց համաշխարհային հիմնադրամի կողմից աշխատանքային սեմինար Մինեսոտայում

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրի ղեկավար Հասմիկ Գևորգյանը փաստաբան Նոնա Գալստյանի հետ միասին վերջերս վերադարձան ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքից, որտեղ մասնակցում էին աշխատանքային սեմինարի: Իրենք Հայաստանից ժամանած պատվիրակության մի մաս էին կազմում, որում կային նաև Արդարադատության նախարարությունից, Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից ներկայացուցիչներ: Սեմինարի նպատակն էր ըտնանեկան բռնության դեմ ուղղված օրենսդրութան կիրարկման լավագույն փորձի վերհանումը:

Սեմինարը հրաշալի հնարավորություն ընձեռեց Հայաստանի պատվիրակության համար ծանոթանալու համայնքային համակարգված միջամտության մոդելին, որը Կանանց համաշխարհային հիմնադրամը հատուկ համապատասխանեցրել էր Հայաստանյան կարիքներին: Մասնակիցները ծանոթացան նաև միջամտության Դուլության մոդելին, որը վերջերս ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենի կողմից մրցանակի էր արժանացել՝ իբրև ընտանեկան բռնության արձագանքումը  բարելաված ծրագիր:

Ի հավելումն Դուլության սեմինարին, մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց անհատական հանդիպումներ ունենալ Մինեսոտայում, որտեղ նրանք զրուցեցին տեղի պատկան մարմինների ներկայացուցիչների հետ՝ ներառյալ ոստիկանությունը, դատախազությունն ու դատաիրավական մարմինները: Մենք շնորհակալ ենք Կանանց համաշխարհային հիմնադրամին այս հրաշալի ծրագիրը իրականություն դարձնելու համար!

April 13, 2017

Հասմիկ Խաչատրյանը մրցանակ է ստացել

Հրաշալի լուր ունենք! Կանանց աջակցման կենտրոնի շահառու և ընտանեկան բռնությունը վերապրած Հասմիկ Խաչատրյանը ստացել է  ՀՀ  վարչապետի «լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության շրջանակներում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի կողմից պատվոգիր: Պատվոգիրը տրվել է ոտքի կանգնելու ճանապարհին ցուցաբերած անհավատալի կամքի համար: Մահից փրկվելով՝ Հասմիկը ստացավ մեր թիմի աջակցությունը, կարողացավ հաղթահարել իր տրավման և ներգրավվեց տնտեսական հզորացման ծրագրի մեջ: Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ Հասմիկը այժմ մեծացնում է իր երկու երեխաներին և ունի իր փոքրիկ բիզնեսը. նա ավանդական հայկական քաղցրավենիքներ է պատրաստում: Իսկապես ուրախ ենք Հասմիկի համար:

March 21, 2017

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

March 15, 2017

Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ

March 15, 2017

Կնասպանության նոր դեպք. քննարկում Ազատություն ռադիոկայանում

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրի ղեկավար Հասմիկ Գևորգյանը մասնակցեց Ազատություն ռադիոկայանում տեղի ունեցած քննարկմանը, որը նվիրvած էր վերջերս հասրակությունը ցնցած սպանության դեպքին: Ցավալի է, բայց զոհը բազմիցս դիմել էր ոստիկանություն, օգնություն էր խնդրել, սակայն սա չէր խոչընդոտել սպանությանը: Հասմիկը շեշտեց, որ ոստիկանությունը չունի այնպիսի գործառույթներ, որոնք կնպաստեն ընտանեկան բռնության կանխարգելմանը: Սա ևս մեկ դաժան ապացույց է, որ ընտանեկան բռնության օրենքի ընդունումը հրատապ խնդիր է, իսկ ձգձգումը կյանքեր է արժենում:

Քննարկումը ամբողջությամբ կարող եք լսել այս հղումով.

http://www.azatutyun.am/a/27858600.html

July 18, 2016

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԵՄ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հուլիսի 15-ին Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը մասնակցեց Գործընկերություն հանուն բաց հասարակության կողմից կազմակերպված կոնֆերանսին: Կոնֆերանսը նվիրված էր քաղաքացիական հասարակության դիտարկումներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: Մարո Մաթոսյանը ներկայացրեց կանանց իրավունքների ոլորտն ու ոլորտում բյուջետավորման կարիք ունեցող խնդիրները Հայաստանում:

July 18, 2016

Ակցիա դատարանի առջև

Հունիսի 13-ին Կանանց աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ միասին մասնակցեց Շենգավիթի վարչական դատարանի առջև կազմակերպված ակցիային: Ակցիայի նպատակն էր բարձրաձայնել այն մասին, որ դատական համակարգի անարդյունավետության արդյունքում իր ընտանիքի համար ակնհայտորեն վնաս ներկայացնող բռնարարը ազատ է արձակվել, ինչից հետո կացինով սպանություն է գործել, նաև մարմնական ծանր վնասվածքներ է հասցրել իր կնոջն ու աներոջը: Ընտանեկան բռնության օրենքի բացակայությունը կյանքեր է արժենում, այլևս սպասել չի՛ կարելի:

[Կարդալ ավելին →]

July 18, 2016

Կնասպանության մասին զեկույցի քննարկումը Մեդիա կենտրոնում

Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանում կնասպանության թեմայով լույս տեսած զեկույցին: Զեկույցը հրապարակվել է Ընդդեմ կանանց հանդեպ բռնության կոալիցիայի կողմից, իսկ զեկույցի հեղինակն է Կանանց աջակցման կենտրոնի հետազոտությունների գծով մասնագետ Անի Ճիլոզեանը: Զեկույցի ամենակարևոր կետերից են.
· 2010-2015 թվականների ընթացքում մեզ հայտնի են դարձել կնասպանության 30 դեպք

· 30-ից առնվազն 19 դեպքերում կինը սպանվել է դանակի կամ բութ առարկայի միջոցով (առանձնահատուկ դաժանությամբ)

· Սպանություններից 26-ը տեղի է ունեցել տանը

Ակնհայտ է, որ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը կենսականորեն անհրաժեշտ է, որպես հասարակության առողջացման և բռնությունը կանխարգելող օրենսդրություն:

Ասուլիսը կարող եք դիտել այս հղումով.
https://www.youtube.com/watch?v=Nbw99fdlbFg
Զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղումով.
http://coalitionagainstviolence.org/hy/femicide-hy/

May 31, 2016

Կանանց աջակցման կենտրոնի հետազոտությունների գծով մասնագետ Անի Ճիլոզեանը դարձավ Հայաստանում կնասպանության մասին առաջին զեկույցի հեղինակը: Զեկույցը հրատարակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիայի» կողմից: Այն իր մեջ ներառում է ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից կանանց սպանության դեպքերի լուսաբանումը և տեղեկություններ է տրամադրում Հայաստանում կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: Այս զեկույցը նպատակ ունի հայ հասարակության մեջ փոփոխություն առաջացնելու գործիք դառնալու, քանի որ այն մանրակրկիտ կերպով թվարկում ու քննարկում է Հայաստանում բռնություն գործադրողների անպատժելիությունն ու նշում է այն ռիսկային գործոնները, որոնք բռնության դրդապատճառ են դառնում: Զեկույցը կարող եք կարդալ այս հղումով. http://coalitionagainstviolence.org/hy/femicide-hy/

May 16, 2016