• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Բռնարար վարքի օրինակներ

Հաճախ դժվար է լինում հասկանալ, որ անձը բռնության զոհ է: Բռնություն է համարվում զուգընկերոջը/զուգընկերուհուն վախեցնելու կամ վերահսկելու ցանկացած փորձ:Ստորև բերված են մի շարք հարցեր, որ կօգնեն Ձեզ հասկանալ,թե ինչ է նշանակում «բռնարար վարք»:

Ձեր զուգընկերը/զուգընկերուհին…

  • Մշտապես ծաղրում կամ վիրավորու՞մ է Ձեզ:
  • Ձեր հանդեպ ծայրահեղ խանդո՞տ է:
  • Նվաստացնու՞մ է Ձեր ինքնավստահությունը և ինքնագնահատականը:
  • Ստիպու՞մ է բացատրություն տալ իրենից առանձին անցկացրած ժամանակի համար:
  • Ձեզ ենթարկու՞մ է մանիպուլացիայի, այսինքն ստում է, խոստումներ է տալիս, կամ հակասում է ինքն իրեն:
  • Խոչընդոտում կամ արգելու՞մ է Ձեզ տեսնել Ձեր ընկերներին և/կամ ընտանիքին:
  • Բարկանու՞մ է, երբ իրեն հակաճառում եք:
  • Ստիպու՞մ է իրենից թույլատվություն խնդրել տնից դուրս գալուց առաջ, աշխատանքի անցնելուց առաջ, կամ դասի գնալու համար:
  • Ձեր ընտանի կենդանուն վնասու՞մ է Ձեզ վախեցնելու համար:
  • Ոչնչացնու՞մ է Ձեր իրերը/գույքը:
  • Ձեր շարժը սահմանափակու՞մ է:
  • Ձեզ վրա իրե՞ր է նետում:
  • Սպառնու՞մ է զենքով կամ այլ իրերով:
  • Սպառնու՞մ է Ձեր երեխաներին վնասել:
  • Ձեզ հարվածում, ապտակում, հրում, բռունցքով կամ ոտքով խփու՞մ է:

Պարզելու համար, թե արդյո՞ք Դուք բռնության զոհ եք, կարող եք ինքներդ Ձեզ հետևյալ հարցերը տալ.

  • Զգու՞մ եք, որ նրան “չէ” ասելու իրավունք չունեք:
  • Վախենու՞մ եք նրան հակաճառել:
  • Այլևս հյուրեր չե՞ք հրավիրում Ձեր տուն:
  • Այլևս Ձեր ընկերներին և ընտանիքի այլ անդամների հետ չե՞ք հանդիպում:
  • Ձեր հանդեպ կատարված բռնության համար ինքներդ Ձե՞զ եք մեղադրում, կամ պատասխանատու՞ եք զգում:
  • Չե՞ք կարողանում տնից դուրս գալ, աշխատանք գտնել, կամ դասի գնալ՝ առանց նրա թույլատվության:
  • Խուսափու՞մ եք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվել, նույնիսկ եթե նրանք մոտիկ ընկեր կամ ծանոթ են, որովհետև վախենում եք, որ Ձեր զուգընկերը կխանդի և Ձեզ բռնության կենթարկի:

Աղբյուր: www.JBWs.org