• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Հայտարարություն

«Կանանց աջակցման կենտրոն»-ը հրավիրում է մասնակցելու «Ծնողավարության դասընթաց»-ի: Դասընթացն անվճար է, և կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան`

  • Երեխայի հոգեբանական զարգացման առանձնահատկություններին
  • Երեխայի առողջ զարգացման համար հարկավոր պայմաններին
  • Ծնողավարման բազմաթիվ ոճերին
  • Երեխայի հետ շփման տարբեր հմտություններին:

Դասընթացը բաղկացած է 8 ինտերակտիվ հանդիպումներից, յուրաքանչյուրը 1 ու կես ժամ տևողությամբ: Յուրաքանչյուր հանդիպումն ունենալու է իր թեման: Դասընթացի թեմաներն են`

  1. Երեխայի տարիքային առանձնահատկությունները (երեխայի զարգացման փուլերը` վաղ մանկություն, ախադպրոցական և դպրոցական տարիք, դեռահասություն, տարիքային ճգնաժամեր)
  2. Ծնող-երեխա հարաբերություններ
  3. Երեխայի «սխալ» վարքը և դրա դրդապատճառները
  4. Ագրեսիվ երեխաներ
  5. Մանկական վախեր
  6. Երեխան և բռնությունը
  7. Պատիժ, դիսցիպլինա, «չի´ կարելի»-ներ
  8. Մոր ինքնախնամքի կարևորությունը

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել` զանգահարելով 010 53-23-29 կամ ուղարկել էլեկտրոնային նամակ ձեր անուն/ազգանունով և բջջ. Հեռախոսահամարով wsc.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեին: Դասընթացը կվարի հոգեբան Կարինե Խաչատուրյանը: Դասընթացները նախատեսվում է անցկացնել ուրբաթ օրերին 10:30-14:00-ն ընկած ժամանակահատվածում: