Կանանց համաշխարհային հիմնադրամի կողմից աշխատանքային սեմինար Մինեսոտայում

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրի ղեկավար Հասմիկ Գևորգյանը փաստաբան Նոնա Գալստյանի հետ միասին վերջերս վերադարձան ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքից, որտեղ մասնակցում էին աշխատանքային սեմինարի: Իրենք Հայաստանից ժամանած պատվիրակության մի մաս էին կազմում, որում կային նաև Արդարադատության նախարարությունից, Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից ներկայացուցիչներ: Սեմինարի նպատակն էր ըտնանեկան բռնության դեմ ուղղված օրենսդրութան կիրարկման լավագույն փորձի վերհանումը:

Սեմինարը հրաշալի հնարավորություն ընձեռեց Հայաստանի պատվիրակության համար ծանոթանալու համայնքային համակարգված միջամտության մոդելին, որը Կանանց համաշխարհային հիմնադրամը հատուկ համապատասխանեցրել էր Հայաստանյան կարիքներին: Մասնակիցները ծանոթացան նաև միջամտության Դուլության մոդելին, որը վերջերս ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենի կողմից մրցանակի էր արժանացել՝ իբրև ընտանեկան բռնության արձագանքումը  բարելաված ծրագիր:

Ի հավելումն Դուլության սեմինարին, մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց անհատական հանդիպումներ ունենալ Մինեսոտայում, որտեղ նրանք զրուցեցին տեղի պատկան մարմինների ներկայացուցիչների հետ՝ ներառյալ ոստիկանությունը, դատախազությունն ու դատաիրավական մարմինները: Մենք շնորհակալ ենք Կանանց համաշխարհային հիմնադրամին այս հրաշալի ծրագիրը իրականություն դարձնելու համար!

April 13, 2017  

Հասմիկ Խաչատրյանը մրցանակ է ստացել

Հրաշալի լուր ունենք! Կանանց աջակցման կենտրոնի շահառու և ընտանեկան բռնությունը վերապրած Հասմիկ Խաչատրյանը ստացել է  ՀՀ  վարչապետի «լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության շրջանակներում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի կողմից պատվոգիր: Պատվոգիրը տրվել է ոտքի կանգնելու ճանապարհին ցուցաբերած անհավատալի կամքի համար: Մահից փրկվելով՝ Հասմիկը ստացավ մեր թիմի աջակցությունը, կարողացավ հաղթահարել իր տրավման և ներգրավվեց տնտեսական հզորացման ծրագրի մեջ: Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ Հասմիկը այժմ մեծացնում է իր երկու երեխաներին և ունի իր փոքրիկ բիզնեսը. նա ավանդական հայկական քաղցրավենիքներ է պատրաստում: Իսկապես ուրախ ենք Հասմիկի համար:

March 21, 2017  

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

March 15, 2017